ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.03.2020 | 00:02
«Եվ արդ,- ա­սում է ձեր Տեր Աստ­վա­ծը,- դար­ձե՛ք ինձ ձեր ամ­բողջ սր­տով, ծո­մա­պա­հու­թյամբ, լա­լով ու կո­ծե­լով։ Ձեր սր­տե՛­րը պատ­ռե­ցեք և ոչ թե ձեր հա­գուստ­նե­րը»։ Ա­յո՛, դար­ձեք ձեր Տեր Աստ­ծուն, ո­րով­հետև նա ո­ղոր­մած է և գթա­սիրտ, համ­բե­րա­տար և բա­զու­մո­ղորմ և ափ­սո­սում է մարդ­կանց չա­րիք­նե­րի հա­մար։ Ո՞վ գի­տի, թերևս դառ­նա ու խղ­ճա, և ի­րեն­ցից հե­տո լի­նի օրհ­նու­թյուն, զոհ և զե­նում մեր Տեր Աստ­ծուն։
Հո­վե­լի Մար­գա­րեու­թյու­նը 2. 12-14
Դիտվել է՝ 8230

Մեկնաբանություններ